Մահացել է «Գնորդների Դալլասի ակումբի» ռեժիսոր Ժան Մարկ Վալեն

Ժան Մարկ Վալե
Ռեժիսորի մահվան պատճառն առայժմ չի հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. 58 տարեկան հասակում մահացել է «Գնորդների Դալլասի ակումբի» ռեժիսոր Ժան Մարկ Վալեն։ Տեղեկությունն այսօր` դեկտեմբերի 27–ին, հայտնել է Deadline–ն։
Մահվան մասին տեղեկությունը հաստատել է ռեժիսորի ներկայացուցիչը։ Նշվում է, որ Վալեն մահացել է Քվեբեկում։
90 տարեկանում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեսմոնդ Տուտուն
Մահվան պատճառը չի հաղորդվում։
Հավելենք, որ կանադացի ռեժիսորն արժանացել է «Էմմի» մրցանակին և Ամերիկայի ռեժիսորների Գիլդիայի մրցանակին (DGA) «Մեծ փոքրիկ սուտ» սերիալի համար, ինչպես նաև «Օսկարի» է առաջադրվել «Գնորդների Դալլասի ակումբի» բեմադրության համար: