ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները Մամիկոնյանց փողոցից բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի 28-ամյա մի բնակչի. ըստ տեղեկությունների, նա զբաղվում էր ապօրինի թմրաշրջանառությամբ։
Տեղեկությունը հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ավելի ուշ պարզվեց, որ 28-ամյա տղամարդը տելեգրամյան օգտատերերից մեկին, գումարի դիմաց, օժանդակում է թմրամիջոց իրացնել: Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն և Արամ Խաչատրյան 1-ին նրբանցքից ներկայացրել է 20 փաթեթ՝ սպիտակապտավուն փոշենման զանգվածով, որն, ըստ նրա, «PVP» տեսակի թմրամիջոց է, ինչը պետք է տեղադրեր Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում:
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։