ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան մտահոգություն է հայտնել երկրում «Օմիկրոն» շտամի արագ տարածման կապակցությամբ։
Ինչպես փոխանցում է թուրքական Sabah թերթը, գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ նոր շտամին «բաժին է ընկնում» երկրում կորոնավիրուսով վարակման բոլոր նոր դեպքերի ավելի քան 10 տոկոսը: Քոջան կոչ է արել բնակչությանը վերապատվաստվել։ Նա հավելել է, որ նոր շտամի արագ տարածումը հատկապես վտանգ է ներկայացնում Թուրքիայի մեծ քաղաքների համար։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայում արձանագրվել է հիվանդության 20 470 նոր դեպք: Օրական մահացությունը միջինը կազմում է մոտ 150 մարդ։