ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Ամենաշատ օգտակար նյութերը պարունակվում են չհղկված բրինձի մեջ։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Յուլիա Չեխոնինան։
Մասնագետը նշել է, որ չհղկված բրնձի թաղանթը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր։ Այդ նյութերն են, օրինակ, B խմբի վիտամիններն ու սելենը:
«Հղկվածը հիմնականում սպիտակ բրինձն է։ Իսկ չհղկվածը գորշ, կարմիր, սև վայրի և այլ բրինձներն են» – պարզաբանել է նա։
Բժշկի խոսքով՝ B խմբի վիտամիններն օգտակար են ուղեղի ու նյարդային համակարգի համար։ Բացի այդ, բրինձն ունի նաև խոլին՝ ճարպանման նյութ, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի բջիջների համար։
Սննդաբանը խորհուրդ է տվել խառնել բրնձի տարբեր տեսակները՝ օգտակարության գործոնը բարձրացնելու համար։ Չեխոնինայի խոսքով՝ սպիտակ բրնձը նույնպես օգտակար է. այն ունի ոչ շատ բարձր կալորիականությունը, միաժամանակ էներգիայի լավ աղբյուր է:
Բացի այդ, բրինձը կատարելապես զուգորդվում ձկան հետ։ Դրանք հիանալի լրացնում են միմյանց իրենց օգտակար հատկություններով ու քիմիական բաղադրությամբ:
«Ծովային ձուկը հարուստ է յոդով։ Իսկ յոդը շատ լավ է յուրացվում սելենի հետ, որն, ի դեպ, շատ է հղկված բրնձի մեջ» – ասել է բժիշկը։
Մասնագետը հիշեցրել է, որ և՛ յոդը, և՛ սելենը անհրաժեշտ են վահանաձև գեղձի աշխատանքի համար։