Ռուսաստանցի 14-ամյա գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանն է։ Պատմական նվաճումը 14-ամյա Ադելիան կատարել է դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում։
Ավելի վաղ այս մրցաշրջանում Պետրոսյանը դարձել էր կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ քառակի ռիտբերգեր ցատկ կատարած գեղասահորդուհին։
Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանն այս տարվա փետրվարին Կրասնոյարսկում նվաճել էր Ռուսաստանի պատանիների առաջնության արծաթե մեդալը: 2021-ի մարտին Ռուսաստանի գավաթի խաղարկությունում Ադելիան ներկայացրել է ազատ ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Իսկ սեպտեմբերին նա հաղթել է Սլովենիայի մայրաքաղաքում պատանիների շրջանում գեղասահքի Գրան պրիի փուլը։