ՌԱԴԻՈ

Փաշինյանը մերժեց արժանապատիվ խաղաղության մոդելը` տապալելով բանակցությունները. Մաթևոսյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որն առնչվում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ու այդ գործընթացում «2016 թվականին տեղի ունեցած աղետին»։
Sputnik
Նիկոլ Փաշինյանն իրականում ներկայացրեց Մադրիդյան սկզբունքների բացվածքը, Sputnik Արմենիայի եթերում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այսպես մեկնաբանեց ՀՀ վարչապետի` ասուլիսին հնչեցրած մտքերը։ Նրա խոսքով`եթե ավելի խորը նայենք, ապա միջազգային հանրությունն ընդունում էր, որ Հարավային Կովկասում պետք է լիներ նոր տարածքային պետական միավոր` հայկական պետականություն։
«Մադրիդյան հայտնի սկզբունքների համաձայն` հայկական կողմը պետք է դուրս գար հինգ շրջաններից, ինչից հետո լինելու էր հանրաքվե, այնուհետև հայկական զորքերը դուրս էին գալու Լաչինից ու Քելբաջարից, որտեղ տեղակայվելու էին միջազգային խաղաղապահներ։ Իսկ հանրաքվեից հետո տարածաշրջանում ստեղծվելու էր երկրորդ հայկական միավորը, որի շրջանակներում այնտեղ վերադարձած ադրբեջանցիները կլինեին ազգային փոքրամասնություն»,– հիշեցրեց քաղաքագետը։
Հայաստանի վարչապետը 37 րոպե եթերում կրկնում էր Ադրբեջանի հիմնավորումները․Աշոտ Ղուլյան
Մաթևոսյանի գնահատմամբ` դա ըստ էության արժանապատիվխաղաղությանմոդելնէր, որըմերժեցՆիկոլՓաշինյանը` տապալելով բանակցային գործընթացը։ Փաշինյանը դեկտեմբերի 24–ի ասուլիսում հերքեց այն ամենը, ինչ ասել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր հասարակությանը։ Քաղաքագետի կարծիքով` ՀՀ վարչապետն այն թեզն է առաջ տանում, ըստ որի` մենք անխուսափելիորեն պետք է ճանաչենք Արցախը որպես Ադրբեջանի անքակտելի մաս` վկայակոչելով նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որում ամրագրված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Հիմա ի՞նչ է ստացվում, փաստորեն ռուս խաղաղպահնե՞րն են խանգարում, որ Արցախը դառնա Ադրբեջանի անբաժանելի մաս։ Փաշինյանի պատկերացումները բոլորիս համար պարզ են, երբեք գաղտնիք չեն եղել, պարզապես այսպիսի մեկնաբանություններով ամեն ինչ ավելի ընդգրկուն բացվածք է ստանում»,– նշեց քաղաքագետը։

Մաթևոսյանի դիտարկմամբ` Ռուսաստանը շահագրգռված է առնվազն նրանում, որ իր խաղաղապահ առաքելության ներքո գտնվող տարածքում հայկական էթնոքաղաքական տարրը մնա, քանզի գիտակցում է, որ եթե Հարավային Կովկասում գնա ֆունդամենտալ զիջումների` ի հաշիվ ռազմավարական դաշնակից Հայաստանի, դրանով ավելի կուժեղանա Թուրքիայի ազդեցությունը, և թուրք զինվորականները մի օր կարող են հայտնվել նաև Հյուսիսային Կովկասում։
Քաղաքագետի խոսքով` եթե Հայաստանում իշխանությունը չփոխվի, ապա չորս տարի անց կհայտնվենք մի իրավիճակում, երբ կարող է առաջանալ խաղաղապահների մանդատը չերկարաձգելու հարց, ինչը կհանգեցնի Արցախի հայ ազգաբնակչության արտագաղթի և կստանանք նոր Նախիջևան։ Հետևաբար` միայն որակական իշխանափոխությունից հետո կարող ենք խոսել Արցախի հայապահպան ու հայանպաստ ծրագրերի մասին։
Արցախի ժողովրդի անունից միայն Արցախի իշխանությունը կարող է խոսել․ԱՀ նախագահը` Փաշինյանին
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2016 թվականին ԼՂ բանակցային պրոցեսում տեղի է ունեցել աղետ։
Ըստ նրա` 2016թ–ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011թ–ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ–ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը հայկական կողմից լայնորեն քարոզվում ու գովազդվում է։
Փաշինյանի մեկնաբանմամբ` ԼՂ հարցի լուծումը, որ բանակցային ամբողջ պրոցեսում գտնվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տիրույթում, տեղափոխվել է ՄԱԿ–ի ԱԽ, իսկ ՄԱԿ–ի ԱԽ տիրույթում ԼՂ–ի` որ երկրի տարածքում գտնվելու հարցի որոշումը դառնում է շատ կանխատեսելի։ Այս աղետն է, ըստ նրա, տեղի ունեցել 2016թ–ին ԼՂ բանակցային գործընթացում։