Հայ սակրավորները 70 հազար քառ. մետր տարածք են ականազերծել Դամասկոսի արվարձանում

Հայ սակրավորները 70 հազար քառ. մետր տարածք են ականազերծել Դամասկոսի արվարձանում
Հայկական մարդասիրական առաքելությունն արդեն մոտ երկու տարի է՝ Սիրիայում է, սակրավորները մասնակցում են ականազերծման աշխատանքներին, իսկ բժիշկները՝ օգնություն ցուցաբերում բնակիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում հայ սակրավորներն ականներից ու չպայթած զինամթերքից մաքրել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դարայա արվարձանում:
Դամասկոսի մերձակայքում դեկտեմբերի 6-ին մեկնարկած աշխատանքներն ընթանում են ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (UNMAS) հովանու ներքո: Կառույցի Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ աշխատանքների առաջին շաբաթվա ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի երկու խմբեր ականներից մաքրել են մոտ 70 հազար քառակուսի մետր տարածք, ինչը հավասար է 10 ֆուտբոլային դաշտի:
Հայ սակրավորները 70 հազար քառ. մետր տարածք են ականազերծել Դամասկոսի արվարձանում
Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է ականազերծել Դարայա արվարձանի մոտ 2 միլիոն քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներ:
Հիշեցնենք, որ հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիայում է գտնվում 2019թ. փետրվարից։ Այդ ժամանակից ի վեր ականներից, ընդհանուր առմամբ, մաքրվել է շուրջ 950 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժիշկները օգնություն են ցուցաբերել ավելի քան 42 հազար տեղացի բնակիչների: