Ձյան տեղումները Բաշկիրիայում զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ են դարձել։ Տեղեկությունը հաղորդում է RT-ն:
Ուֆա-Օրենբուրգ ճանապարհին բախվել է 15 ավտոմեքենա, կա 1 զոհ։
Ներկայում տարածաշրջանում քամու պոռթկումները հասնում են 20 մ/վ-ի: Դաշնային մայրուղիների մի քանի հատվածներ փակ են երթևեկության համար։
Ավելի վաղ M5 մայրուղու վրա արգելափակվել էր 33 ավտոմեքենա։