Դեկտեմբերի վերջը ցուրտ, բայց չոր կլինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են եղանակային կանխատեսումներ առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նույնպես դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կդիտվի +1..+3, գիշերը` -2...-4 աստիճան։
«Էս ինչ զուլում բերեցիր». Սուրենյանի գրառումը «փոթորիկ» է առաջացրել համացանցում