ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ Այսօր 92 տարեկանում կյանքից հեռացել է Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասը։ Տեղեկությունը հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը։
Պապուլիասը Հունաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005 – 2015թթ.՝ երկու հնգամյա ժամկետով։ Նա հայտնի քաղաքական գործիչ է, «Համահունական սոցիալիստական շարժում» կուսակցության անդամ։
Պապուլյասը ծնվել է 1929 թվականին Հունաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Յանինա քաղաքի մոտ գտնվող Մոլիվդոսկեպաստոս գյուղում ՝ գեներալ-մայոր Գրիգորիոս Պապուլիասի ընտանիքում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ դեռահաս տարիքում, Պոպուլիասը մասնակցել է Դիմադրության շարժմանը։1967-1974 թվականների ռազմական խունտայի տարիներին մասնակցել է բռնապետության դեմ պայքարին։