ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ՆԱՏՕ-ի հետ անվտանգության շուրջ բանակցությունների գլխավոր թեմաները

ՌԴ ԱԳՆ
Մարիա Զախարովան ասել է, որ ՆԱՏՕ-ի չընդարձակվելը գլխավոր հարցը կդառնա ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցով բանակցություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումն ու Ռուսաստանի սահմանների մոտ անվտանգությանը սպառնացող սպառազինությունների չհայտնաբերումը գլխավոր հարցերն են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ առաջիկա բանակցություններում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այսկերպ նա մեկնաբանել է արևմտյան որոշ երկրների ներկայացուցիչների խոսքերն այն մասին, որ այդ թեմաները չեն դիտարկվելու։

«Սա պետք է հստակ հաշվի առնեն նրանք, ովքեր մինչև օրս չեն հասկացել ռուսական դիրքորոշման էությունը»,-ասել է դիվանագետը։

Անցյալ շաբաթ Մոսկվան հրապարակել էր ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համաձայնագրի նախագծերը, որոնցում, մասնավորապես, ներառված են Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռներ չտեղակայելու և դաշինքի հետագա ընդլայնումից (այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հաշվին) հրաժարվելու մասին դրույթներ:
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ կոալիցիոն ուժերի կիրառում է մշակում. Շոյգու
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ եթե Արևմուտքը չարձագանքի այդ պահանջներին, կարող է առճակատման նոր շրջափուլ սկսվել:
Սպասվում է, որ այդ հարցի շուրջ բանակցությունների առաջին «ռաունդները» կարող են տեղի ունենալ հունվարին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և Ուկրաինայում հարձակողական սպառազինությունների տեղակայումը Մոսկվայի համար «կարմիր գծեր» են:
Պեսկովը խոսել է Ռուսաստանի դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին