Ինքնաթիռն օդ է բարձրացել «Իրկուտ» ընկերության մասնաճյուղի՝ Իրկուտսկի ավիացիոն գործարանի օդանավակայանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Թռիչքը եղել է սովորական ռեժիմով։
Փորձարկումներն անցկացվել են Իրկուտսկի ավիացիոն գործարանի օդակայանում։
МС-21-300/310-ը նոր սերնդի միջին մագիստրալային ինքնաթիռ է՝ 162-ից մինչև 211 ուղևոր տարողունակությամբ։ Դրա առանցքային առանձնահատկությունը կոմպոզիտ նյութերից բաղկացած թևն է։
МС-21 ինքնաթիռի թևի համար ռուսական պոլիմերային կոմպոզիտ նյութերի մշակումն ու արտադրությունը սկսվել էր այն բանից հետո, երբ 2018թ․-ի սեպտեմբերին ԱՄՆ-ն առևտրային սահմանափակումներ էր մտցրել «Աէրոկոմպոզիտ» ընկերության նկատմամբ։