ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 20–ին Վրաստան–Ռուսաստան սահմանին` «Վերին Լարսի» անցակետում ճանապարհը վրացական կողմից փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դեկտեմբերի 21–ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ռուսական և վրացական կողմերից անցակետում արդեն 1,5 հազար բեռնատար է կուտակվել, որոնց մոտ 20% -ը հայկական բեռնատարներ են։