Հաղպատի խաչմերուկից Նեղոց ընկած ճանապարհահատվածում ժայռապայթեցում է արվել. տեսանյութ

Պայթեցման աշխատանքներն իրականացվել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրի շրջանակներում։
Sputnik
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց հատվածում ժայռապայթեցում է արվել։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել «դեպքի վայրից»։
Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը մի քանի ժամով փակվելու է. ժայռապայթեցման աշխատանքներ են
Պայթեցման աշխատանքներն իրականացվել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Հայտնել էինք, որ վերոհիշյալ ճանապարհահատվածն այսօր մինչև 17։00–ն փակ էր լինելու երթևեկության համար հենց այս պատճառով։
Ի դեպ, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ)՝ շարունակվելով մինչև Բագրատաշենի անցակետ: