«Սա զարգացման նոր փուլ է։ Այս շաբաթ նման ևս երեք շտաբ բնակարան է բացվել Տաջիկստանում, Ղրղզստանում և Բելառուսում։ Կենտրոնակայանը զբաղվելու է գործնական միջոցառումների մշակմամբ, ինչպես նաև «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» ծրագրի մասնակիցների արշավների նախապատրաստմամբ»,-Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է Պուշկինի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտի Նախագծերի կառավարման դեպարտամենտի նախագծերի ուղեկցման գլխավոր մասնագետ Եկատերինա Ատրաշկևիչը:
«Դրանք դասեր են, որոնք անցկացվում են խաղային ձևաչափով։ Օրինակ՝ մենք հաճախ ենք տիկնիկային ներկայացում կազմակերպում։ Երեխաները դեր են ստանում, մարմնավորում հերոսին։ Այդպես նրանց համար ավելի հեշտ է յուրացնել բանավոր խոսքի հմտությունները»,-պատմեց մասնագետը։
«Մենք երկխոսություն ենք կառուցում, պատմում ենք մեր ավանդույթների, մեր կյանքի առանձնահատկությունների մասին, որպեսզի երեխաները կարողանան ազատ շփվել սովորական կենցաղային թեմաներով։ Մեր նպատակն է երեխային կամ ուսանողին հասցնել ռուսերենով շփման։ Եղել են դեպքեր, երբ երեխան գրեթե բոլոր պարապմունքների ընթացքում լռում էր, իսկ վերջին դասերին սկսում էր բացահայտվել` ակտիվորեն ելույթ էր ունենում, խնդրում իրեն դեր տալ հեքիաթում և այլն»,-իր փորձառության մասին պատմեց դեսպանը։