ՌԱԴԻՈ

Հայկ Մարությանը մանդատը դեռ վայր չի դրել. Հովսեփ Կուբատյանը` աշխատանքից ազատվածների մասին

Երևանի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։
Sputnik
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը դեռևս վերջնական որոշում չունի` կշարունակի աշխատել նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ, թե ոչ։
«Որպեսզի աշխատանքը չտուժի, այս պահին դեռ պաշտոնավարում եմ, մինչև մամուլի նոր խոսնակ կամ վարչության նոր պետ նշանակվի։ Եթե միանգամից և՛ ես, և՛ խոսնակը հեռանայինք, մեր ոլորտում ցնցում կառաջանար»,- Sputnik Արմենիային ասաց նա։
Կուբատյանը հաստատեց լուրերը, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո քաղաքապետարանի մի շարք վարչության պետեր, ստորաբաժանումների ղեկավարներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։

«Մարությանի հետևից աշխատանքից ազատվել են քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետը, տրանսպորտի վարչության պետը, «Երևան տրանս» ՓԲԸ-ի տնօրենը և ուրիշներ»,- ասաց Կուբատյանը և հավելեց, որ Հայկ Մարությանը մանդատը դեռ վայր չի դրել։

Թե ինչով են պայմանավորված քաղաքապետարանի աշխատակիցների զանգվածային հեռացումները, Կուբատյանը չմեկնաբանեց։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։
Նույն օրը Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook–ի իր էջում հայտնեց, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Քաղաքապետները գալիս են և գնում, Երևանը մնում է. Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին