Հայաստանի առանձին շրջաններում ձյուն կգա. եղանակի տեսություն

Ձյուն
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` գիշերային ժամերին զգալի կցրտի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր ձյուն կտեղա: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Եղանակի կանխատեսում
Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-25-ը գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 0-2, գիշերը` 9-11 աստիճան ցուրտ։
Քանի՞ մարդ է Հայաստանում COVID-19-ի դեմ բուստերային պատվաստում ստացել. ԱՆ տվյալներ