ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արցախի պահեստազորի սպաները մինչ այսօր իրենց հասանելիք թոշակները չեն ստացել։ «Արցախի պահեստազորի սպաների միությունը» ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել` ասելով, որ իրենք մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները, մինչդեռ ՀՀ-ում նույն կատեգորիայի մարդիկ դեկտեմբերի 5-ին ստացել են...
Միաժամանակ, պահեստազորի սպաների միությունը պահանջում է պաշտպանության նախարարին հետաքննել և հանրությանը ներկայացնել, թե երկար տարիներ ֆինանսական բաժինը ղեկավարած Կարեն Գրիգորյանը ի՞նչ փողերով է այնպիսի շռայլություններ թույլ տալիս իրեն, որ տարին երկու անգամ հանգստանում է Ամերիկայում։
Այս առնչությամբ Արցախի պաշտպանության բանակը ևս պարզաբանում է տարածել` ասելով, որ թոշակները չստանալու խնդիր իրոք առկա է, սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:
«Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ»,–նշված է պարզաբանման մեջ։
Իսկ ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «անհարկի որակումներին, ապա ՊԲ–ն փաստում է, որ վերջին անգամ Գրիգորյանն ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին: