ԱԴԾ-ն ռուս զինվորականի է ձերբակալել. տեսանյութ

Արևմտյան ռազմական օկրուգի զինվորականը տեղեկություններ է հավաքել ռուսական զինված ուժերի գործունեության մասին:
Sputnik
Վորոնեժի մարզում ռուս զինվորական է ձերբակալվել։ Նա կասկածվում է ուկրաինական հետախուզության հետ համագործակցելու մեջ:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները ձերբակալում տղամարդուն։
ՌԴ–ում Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալներ են ձերբակալվել
Հայտնի է, որ կասկածյալին հարցաքննել են և տեղափոխել Վորոնեժի կայազորային զինվորական դատարանի շենք։
ԱԴԾ հաղորդագրության համաձայն՝ զինվորականը տեղեկություններ է հավաքել ռուսական զինված ուժերի գործունեության մասին:
Բուրյաթիայում ծայրահեղական խմբավորում է բացահայտվել․ ՌԴ ԱԴԾ