Քաղաքապետները գալիս են և գնում, Երևանը մնում է. Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին: Տեղեկությունը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Շնորհակալություն հայտնելով երեք տարիների համատեղ աշխատանքի համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով, և որ կարևոր է, տրվել են համակարգային լուծումներ:
Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին (23 դեկտեմբերի, 2021թ). Երևան
«Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երևանցիները տեսել ու զգացել են օրեցօր կատարվող փոփոխությունները: Սա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ստանալ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և ձեր ընտանիքներին այս երեք տարիների աշխատանքի համար, որոնք օբյեկտիվորեն դժվար տարիներ էին` փոփոխություններ ընդհանուր կառավարման մեջ, հետո Covid և պատերազմ: Մենք պատվով անցանք այդ ամենի միջով: Քաղաքապետnերը գալիս են և գնում, դա մշտական ընթացք է, իսկ համայն հայության մայրաքաղաք Երևանը մնում է: Ուստի մենք բոլորս պետք է ծառայենք մեր մայրաքաղաքին, շենացնենք, առաջ տանենք: Ես ուզում եմ, որ դա արվի մշտապես և գնալով ավելի լավ»,- նշել է Մարությանը:
Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին (23 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Հիշեցնենք` երեկ Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։
«Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել». Հայկ Մարությանի ելույթի ամբողջական տարբերակը