Քաղաքականություն խաղալու հավես չունեմ․ Օվսաննա Հովսեփյանը վայր է դրել ավագանու իր մանդատը

Օվսաննա Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի խոսքով՝ իր հասանելիք գործն արված է, իսկ կյանքի այդ էջը՝ փակված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը վայր է դրել մանդատը։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում` նշելով, որ շատ խորը անհամաձայնություն ունի այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ երեկ։

«Նպատակահարմար եմ գտնում վայր դնել մանդատս։ Նիստից հետո շատ ընկերներ միանգամից գրեցին. «մանդատդ հանկարծ չդնես, խմբակցությունից դուրս արի, դարձիր ավագանու անկախ անդամ»։ Բայց այդպես չեմ անի, քանի որ «քաղաքականություն-քաղաքականություն» խաղալու հավես չունեմ»,-գրել է նա։

Օվսաննայի խոսքով՝ ափսոսում է այն էներգիան, որը ծախսվում է ինչ-որ բանի «դեմ» պայքարի վրա։ Ավելի լավ է այն օգտագործել «հանուն» ինչ-որ բան անելու։
«Որպես ավագանու անդամ իմ ճանապարհը համարում եմ ավարտված, ինձնից հասանելիք գործը՝ արված, իմ կյանքի այդ էջը՝ փակված»,-նշել է նա։
«Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել». Հայկ Մարությանի ելույթի ամբողջական տարբերակը
Երևանի ավագանին երեկվա արտահերթ նիստում անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։
Ավագանին 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրեց նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին:
Քաղաքապետն, իհարկե, ընկերս է, բայց կուսակցությունն ավելի թանկ է
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը , Գայանե Վարդանյանըև Լիլիթ Պիպոյանը նույնպես դիմում են ներկայացրել ավագանու իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Երկուսն էլ դեմ էին Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ սկսված գործընթացին։