Կողոպուտ Երևանում. «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Երեկ ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված անհայտ անձինք մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։
Երևանում 28-ամյա իրանցին ավազակային հարձակման է ենթարկվել
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տվյալներով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։