ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Արքայազն Հարրին և ՄեգանՄարքլն առաջին անգամ հրապարակել են դստեր` Լիլիբեթի լուսանկարը։
Լիլիբեթ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն–Վինձորն առաջին անգամ երևացել է ընտանիքի նոր տոնական բացիկի վրա, որը Twitter–ի իր էջում հրապարակել էր ամերիկյան Team Rubicon ՀԿ–ն։ Կազմակերպությունն օգտագործում է ռազմական վետերանների փորձը արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման խմբերի տեղակայման համար։
Բացիկի վրա պատկերված են արքայազն Հարրին, Մեգան Մարքլն ու նրանց երկու երեխաները` կես տարեկան Լիլիբեն ու նրա ավագ եղբայրը` երկու տարեկան Արչին։
«2021 թվականին մենք ողջունեցինք մեր դստեր` Լիլիբեթի ծնունդը։ Արչին մեզ «մայր» և «հայր» դարձրեց, իսկ Լիլին` ընտանիք... Մինչ մենք անհամբեր սպասում ենք 2022 թվականին, ընտանիքների պաշտպանությամբ (Աֆղանստանից վերաբնակեցվածներից մինչև ամերիկյան ընտանիքներ, որոնք երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդի կարիք ունեն) զբաղվող մի քանի կազմակերպության համար հանգանակություն ենք արել»,– գրել են լուսանկարին կից։
Լիլիբեթ «Լիլի» Դիանա Մաունթբեթթեն–Վինձորը ծնվել է 2021 թվականի հունիսի 4-ին։ Հարրին և Մեգանը նշել են, որ Լիլիին անվանակոչել են իր նախատատի` Եղիսաբեթ II–ի պատվին, որի ընտանեկան մականունը Լիլիբեթ է։ Երկրորդ անունը` Դիանան, աղջկա ծնողներն ընտրել են հարգանքի տուրք մատուցելու համար նրա հանգուցյալ տատին` Ուելսի արքայադուստր Դիանային։