Ռուս խաղաղապահներն ուսանողներին և ուխտավորներին ուղեկցել են Ամարաս

Ամարաս վանական համալիր են այցելել նաև Շուշիի համալսարանի ուսանողները։
Sputnik
Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 100 ուխտավորի և տեղի բնակչի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելության ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Որ վանքի դռները չփակվեն. Կառլեն պապն Ամարասը չի լքել անգամ պատերազմի ամենաթեժ պահին
Ստեփանակերտ քաղաքից և հարակից բնակավայրերից, ուխտավորները ժամանել են Մարտունու շրջան` մասնակցելու Ամարաս վանական համալիրում ընթացող եկեղեցական պատարագին։ Ուխտավորների մեջ են եղել նաև Շուշիի համալսարանի ուսանողները։
«Սուրբ Ծննդյան տոներից առաջ կտրուկ աճել է սուրբ վայրեր այցելել ցանկացող ուխտավորների թիվը, դա վերաբերում է նաև Ամարասի եկեղեցական համալիրին։ Ուխտավորների թվի ավելացման հետ կապված հավելյալ պատասխանատվություն է դրվում խաղաղապահ զորախմբի վրա՝ ապահովելու այդ վայրեր այցելության անվտանգությունը։ Խաղաղապահները կարողանում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,–ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մահմուդ Այբազովը։
Ադրբեջանցիներն Ամարասի հովտում կրակ են բացել սարուշենցիների տրակտորների ուղղությամբ
Խաղաղապահներն ապահովում են նաև ուխտավորների անվտանգությունը ինչպես տեղաշարժման, այնպես էլ պատարագի ժամանակ:
«Ռուս խաղաղապահների շնորհիվ մենք ապահով հասանք Ամարաս։ Մեր կողքին դեռ խաղաղապահներ են կանգնած, և մենք մեզ ապահով ենք զգում»,- ասել են Շուշիի համալսարանի ուսանողները։
Նշենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։