Պապիկյանին եմ տվել դիմումս, իրենք էլ բարձրաձայնել են, երբ իրենց հարմար է եղել. Մարության

Երևանի քաղաքապետը չի կարծում, թե երկրի վիճակն այս պահին այնքան կայուն է, որ քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար հարմար պահ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ դիմումը ներկայացրել է կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին։
Այս մասին նա հայտնեց ավագանու արտահերթ նիստում, որի օրակարգում 1 հարց է` քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը։
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելը չի բխում Երևանի շահերից. ավագանու անդամ
Մարությանը նշեց, որ անցած տարի որոշել է դուրս գալ կուսակցությունից, սակայն Արցախյան 44-օրյա պատերազմը մի քանի ամսով հետաձգեց դրա իրագործումը։ Նոյեմբերի 9-ից հետո սպասել է, որպեսզի երկրում իրավիճակը հանդարտվի, ապա դեկտեմբերի 7-ին ներկայացրել է կուսակցությունից դուրս գալու դիմումը։
«Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել, հանձնելիս էլ ասել եմ, որպեսզի որևէ քաղաքական ուժ չփորձի շահարկել սա, սրա մասին հրապարակային չեմ ասի ոչ մի դեպքում։ Ասել եմ նաև, որ իրենք խոսեն այդ մասին այն ժամանակ, երբ իրենց հարմար լինի։ Ինչպես տեսնում եք, ես իմ խոսքը պահել եմ, նրանք էլ կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել, այսինքն` ինձ անվստահություն հայտնելու պահին»,– նշեց Երևանի քաղաքապետը։
Նա ընդգծեց, որ այս ամենի մասին չի խոսել ներքաղաքական իրավիճակը չսրելու համար։ Մարությանի պնդմամբ` այսօր ՔՊ թիմը համարում է, թե պետության վիճակն այնքան կայուն է, որ քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար շատ հարմար պահ է։
Եվ այդտեղ սկսվեց իմ ու ՔՊ–ի միջև հայացքների խզումը. Մարությանը խախտեց երկարատև լռությունը
Նշենք, որ այս պահին Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու հատուկ նիստը, որի ընթացքում կորոշվի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
«Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին». «Իմ քայլը» խմբակցության անդամ
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Նույն որոշման նախագիծը պետք է ներառի նաև ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ։ Այդ նիստում քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը որոշվում է գաղտնի քվեարկությամբ` ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Շանտաժ ու սպառնալիքներ չեն եղել. «Իմ քայլը» հերքում է մամուլի հրապարակումները
Քանի որ Երևանի ավագանին 65 անդամ ունի, ապա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար նրանցից առնվազն 33-ը պետք է կողմ քվեարկեն նախագծին։
Նշենք, որ «Իմ քայլն» այս պահին 52 անդամ ունի, որոնց թվում են նաև Հայկ Մարությանն ու նրան աջակցություն հայտնած 2 այլ անդամները։
Այդ դեպքում գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում։