ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Կյանքի 89-րդ տարում մահացել է «Վիմպելկոմ» («Բիլայն» ապրանքանիշ)և «Դինաստիա» ոչ առևտրային ծրագրերի հիմնադիր Դմիտրի Զիմինը: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա որդին` Բորիս Զիմինը։
«Հայրս մեծ կենսասեր էր և մեծ կյանք ապրեց։ Շնորհակալություն նրան ամեն ինչի համար` այն ամենի համար, ինչ ստեղծել է, ինչ եղել է։ Դա տեղի ունեցավ (Դմիտրի Զիմինի մահը,–խմբ.)այսօր ոչ թե հայրենիքում, այլ Շվեյցարիայում։ Նա հեռացավ լիարժեք գիտակցությամբ, հանգիստ, մի քիչ տխրելով մեր և կյանքի մասին, բայց, այնուամենայնիվ, թեթևությամբ. վերջին ամիսներին նա ծանր հիվանդ էր: Վերջ», - գրել է Բորիս Զիմինը։
Նա խոստացել է ավելի ուշ հայտնել հոր վերջին հրաժեշտի արարողության հետ կապված մանրամասներ։