Հայաստանն ու Իրանը բանակցում են արիական խոհանոցի փառատոն հիմնելու համար

Հայաստանի բնակիչներին և հյուրերին գալիք տարի մի շարք հետաքրքիր միջոցառումներ և թեմատիկ խոհարարական փառատոններ են սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իրանը բանակցում են արիական խոհանոցի համատեղ փառատոն անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր «Ղափամայի շուրջ» միջոցառման ընթացքում հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Армянское традиционное блюдо - "хапама"
2021 թվականիարդյունքներն ամփոփելով` նա հայտարարեց, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն խթանում է հայկական ավանդական խոհանոցի կերակրատեսակներն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
«Նախատեսումենք կյանքի կոչել խոհարարական դիվանագիտությանգաղափարը` հարթակ ստեղծել, որի օգնությամբ կհամագործակցենք բոլոր հարևանների հետ», – ասաց Մամուլյանը։
Սեդրակ Մամուլյանը` «Ղափամայի շուրջ» միջոցառմանը
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչներն արդեն բանակցում են արիական խոհանոցի փառատոն անցկացնելու վերաբերյալ։ Բուն գաղափարը կոչված է հանրահռչակելու երկու երկրներում դեռ հեթանոսական ժամանակներից հայտնի տոնական ուտեստներն ու ավանդույթները։
Հայկական կողմից բանակցություններին մասնակցում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ գաղափարը ծնվել է կազմակերպության նիստերից մեկի ժամանակ։
«Ղափամայի շուրջ» միջոցառում
«Մտածեցինք`ինչո՞ւ հարևան երկրների, մասնավորապես Իրանի հետ, փառատոն չկազմակերպենք։ Կապ հաստատեցի Իրանի մեր գործընկերների հետ և դրական արձագանք ստացա», – ասաց Ապրեսյանը։
Մեխակ Ապրեսյանը` «Ղափամայի շուրջ» միջոցառմանը
Ամենայն հավանականությամբ, փառատոնը կկայանա 2022 թվականի մարտին և կդառնա ամենամյա։ Հայկական կողմն առաջարկել է, որ միջոցառումը մի տարի Հայաստանում անցկացվի, մի տարի` Իրանում։
Բացիայդ Երևանը հայ–վրացական խոհարարական առաջին փառատոնի, այսպես կոչված բաթլի անցկացման հետ կապված կվերականգնի բանակցությունները Թբիլիսիի գործընկերների հետ։
«Ղափամայի շուրջ» միջոցառում
Sputnik Արմենիայի թղթակցի հետզրույցում Մամուլյանը հիշեցրեց, որբաթլը պետք է տեղի ունենար դեռ 2019 թվականի հոկտեմբերին, սակայն տեխնիկական պատճառներով տեղափոխվել էր 2020։ 2020–ին էլ դրա անցկացմանըխանգարեցին համավարակն ու պատերազմը։
Ինչպեսև ծրագրվում էր երկու տարի առաջ,փառատոնը կանցկացվի Դիլիջանում, իսկ հաջորդ անգամ` Թելավում։ Փառատոնի հիմքում ընկած է հայ–վրացական բարեկամության մոտիվը, որը ներկայացված է «Միմինո» խորհրդային հայտնի ֆիլմում։
«Ղափամայի շուրջ» միջոցառում
Խոհարարականբաթլն ուղղված է երկու ժողովուրդների կապերի ամրապնդմանը։ Փառատոնի շրջանակում կներկայացվեն այն ուտեստները, որոնք հաճախ վեճի առարկա են դառնում։ Օրինակ` վրացական չախոխբիլին և հայկական խոխոբը, վրացական կուպատիներն ու հայկական բումբարը։
Խոսելով2022 թվականի ծրագրերի մասին`Մամուլյանը հայտնեց նաև, որ 2022 թվականին Հայաստանի հյուրերին և բնակիչներին մի շարք փառատոներ են սպասվում` խորովածի, տոլմայի, թոնրատոն և այլն։
«Ղափամայի շուրջ» միջոցառում
Հետգրություն. Միջոցառման շրջանակում նաև պարգևատրման արարողություն կայացավ։ Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի կողմից արժանացան պատվոգրի` ազգային խոհանոցի հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար։
Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի կողմից արժանացան պատվոգրի