Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն Արցախ է մեկնել

Արցախ
Պերկեսը Հայաստան է ժամանել մեկ այլ թեկնածուից՝ Էրիկ Զեմուրից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի -Sputnik. Հանրապետական կուսակցության կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը, որը Երևան էր ժամանել, մեկնել է Արցախ։ Twitter-ի իր էջում տեղեկությունը հայտնել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին։

«Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հանդիպել է տեղի քաղաքական ներկայացուցիչների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի կողմից, ներառյալ France TV -ն», - գրել է նա։

Ելույթ ունենալով դեկտեմբերի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, Պերկեսն ասել է, որ վաստակել է հայերի աջակցությունը Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում (որտեղ, ինչպես և ամողջ Ֆրանսիայում, մեծ հայ համայնք կա):
Նա խոսել է Ադրբեջանում հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության, ինչպես նաև նախագահ ընտրվելու դեպքում Փարիզում Հայաստանին աջակցող միջազգային համաժողով կազմակերպելու մտադրության մասին:
Կաթողիկոսը, ԱԺ նախագահն ու ԱԳ նախարարը ընդունել են Ֆրանսիայի նախագահի թեկնածու Պեկրեսին
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում էր Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածու` Էրիկ Զեմուրը: