Ազատ ոճի ըմբշամարտ. հայտնի է` ովքեր են Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանացել

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել է 10 մարզիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը` հայտնի է, թե ովքեր են չեմպիոններ դարձել, հայտնում են նախարարությունից։
Այսպիսով, մրցակիցների նկատմամբ առավելության են հասել և չեմպիոնի կոչմանն արժանացել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նորայր Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և գերծանրքաշային Հովհաննես Մաղաքյանը:
Հայաստանի առաջնության եզրափակիչ գոտեմարտերին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հայտնի են 2021թ-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները. ովքե՞ր են նրանք
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-29-ը կանցկացվի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: