Առողջապահության նախարարությունն ինսուլինակախյալ երեխաների համար կարևոր դեղ կտրամադրի

Արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարության ձեռք բերած դեղամիջոցը խորհուրդ են տալիս միջազգային կազմակերպությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղն ինսուլինակախյալ երեխաների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Դեղն անվճար տրամադրվել է Հայաստանում և Արցախում հաշվառված շուրջ 763 ինսուլինակախյալ մինչև 18 տարեկան երեխաներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի ներարկումն է։ Բոլոր միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս առաջին տիպի դիաբետի դեպքում պարտադիր ունենալ «Գլյուկագոն» դեղը` տնային պայմաններում հրատապ օգնություն ցուցաբերելու և կյանքեր փրկելու նպատակով։
Բժիշկները նշել են նոր սկսվող շաքարային դիաբետի 10 հիմնական ախտանշանները
Գլյուկագոնի հասանելիությունը կբարելավի դիաբետի կոմպենսացիայի աստիճանը, կբարձրացնի պացիենտի կյանքի որակը, և կկանխարգելվեն ծանր հիպոգլիկեմիայից առաջացած բարդությունները։
Դիաբետ, թե՞ ապրելակերպ