Ադրբեջանի հերթական սադրիչ քայլը. «հասել» են Արցախի տարածքում գտնվող ռուսական եկեղեցուն

Մարտակերտի` ադրբեջանցիների կողմից ավերված մատուռը
Հունաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է Ադրբեջանի կողմից օկուպացված Գևորգավանում ռուսական ուղղափառ եկեղեցու առնչությամբ տարածղով նյութի` հիմնավոր լինելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանությամբ, Արցախի տարածքում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցու նկատմամբ հայկական կողմի «ոտնձգությունների» մասին տարածվող քարոզչական նյութը հերթական սադրիչ, անհիմն ապատեղեկատվությունն է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Նշենք, որ ոմն Անաստասիա Լավրինայի և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից Youtube-ում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ ռուսերենից հունարեն թարգմանությամբ ասվում է, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գևորգավան տեղամասում գտնվող ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցին «ոտնձգությունների» է ենթարկվել հայկական կողմից։
Այս պատերազմը կրոնական չէր և չէր կարող լինել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը
Հունաստանում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է, որ եկեղեցին կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ` Ռուսաստանից ներգաղթյալների կողմից։ Այն կրաքարից է, արտաքուստ` դեղնավուն: Եկեղեցու ծխականները եղել են ռուս վերաբնակիչները:

«1989 թվականին մեկնարկեցին եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոնք ընդհատվեցին՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայով, որի ժամանակ եկեղեցին կրկին կրել է մեծ վնասներ։ Մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկն Արցախի կառավարությունը մշակում էր եկեղեցու վերականգնման նախագիծ և հովանավոր էր փնտրում վերականգնողական աշխատանքները սկսելու համար»,–նշված է Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։

Միաժամանակ ասվում է նաև, որ Հունաստանում Ադրբեջանի դեսպանության պահվածքը նպատակ ունի հայերի նկատմամբ ատելություն տարածելով` փորձել սեպ խրել Հայաստանի ու իր բարեկամների հարաբերություններում: Ավելին, մշակութային հուշարձանները դիտավորյալ ոչնչացնող երկիրը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր իսկ կողմից իրականացված բազմաթիվ վանդալիզմի դեպքերը։
«Հուսով ենք` Բաքուն միջոցներ կձեռնարկի». Զախարովան՝ Քարինտակի ու Շուշիի վանդալիզմի մասին
Հունաստանում ՀՀ դեսպանությունը վստահեցնում է` Արցախը մշտապես հպարտացել է իր տարածքում գտնվող կրոնական և մշակութային հուշարձաններով` համարելով դրանք իր պատմամշակութային ժառանգության մասը: Արցախցիները հոգատար են նաև ռուսական կրոնական և մշակութային ժառանգության` հուշարձանների պահպանման գործում:
Հավելենք, որ Գևորգավանը 44-օրյա պատերազմից հետ Ադրբեջանի կողմից օկուպացվել է։