Եթե սպորտ եք սիրում, ապա ձեր «Տարվա մարդը» կարող է լինել Լիոնել Մեսսին կամ «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիում հաղթանակների քանակով ռեկորդակիր դարձած Լյուիս Հեմիլտոնը։ Եթե հաճախ եք մտածում կյանքի ու մահվան մասին, կարծում ենք` ձեզ կհետաքրքրի, թե ով է մեր մոլորակի ամենատարեց մարդը։
Եթե սիրում եք հաշվել ուրիշի փողերը, ապա հանուն արդարության պետք է ասել, որ այդ անվանակարգում մի քանիսը կան, պարզապես նրանց փողերը հաշվելու համար բավականին շատ ժամանակ է պետք։
Եթե սիրում եք գեղեցիկ կանանց, ևս մեկ անգամ հիացեք մեր տիեզերքի ամենագեղեցիկ կնոջ լուսանկարով։
Բայց քանի որ սպորտից, հարստությունից ու գեղեցկությունից այն կողմ էլ աշխարհ կա, մեր ընտրանիում են հայտնվել նաև Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականները, տարվա խոհարար ճանաչված երիտասարդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին փոխարինողը, պատվաստումը մերժող բրազիլացի նախագահն ու ԱՄՆ–ի առաջին սևամորթ կին փոխնախագահը։