Տոմսկում գտնվող «Լենտա» առևտրի կենտրոնում այսօր հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 5 հազար քմ:
Նշվում է, որ հրդեհն ընդգրկել է ամբողջ շենքը, փլուզվել է 3,5 հազար քմ մակերեսով տանիքը:
Տոմսկի մարզի առողջապահության դեպարտամենտից հայտնում են, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ 200 մարդ։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ-ի ավելի քան 70 աշխատակիցներ, 24 միավոր տեխնիկա:
Հայտնի է, որ հիպերմարկետը հրկիզել են։
Հրկիզողը կապալառու կազմակերպության աշխատակից է, որն աշխատել է առևտրի սրահում։ Նա արդեն ձերբակալվել է և խոստովանել կատարածը։