ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է տարեց ամուսինների դիերը: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որոնք հայտնել են, որ արդեն մի քանի օր է` Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, որոնք տարեց ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին»,–գրում է կայքը:
Ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ոստիկանները դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։ Փրկարարները, բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:
Ոստիկանները դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։ Փրկարարները, բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը:
Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածներն են 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս դիերը եղել են կիսաքայքայված:
Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածներն են 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս դիերը եղել են կիսաքայքայված:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:
Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:
Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել: