Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստի շրջանակներում ծանոթացել է ռազմական տեխնիկայի և զորամիավորումների կառավարման միջոցների նոր նմուշների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ հայրենական ռազմական արտադրանքի ցուցահանդեսը կազմակերպվել է Մոսկվայում, Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում, որտեղ և անցկացվել է կոլեգիայի նիստը:
Նմուշները պետության ղեկավարին ցուցադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Պուտինի` ցուցահանդես այցելության կադրերը ցուցադրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
ՌԴ ղեկավարը մասնավորապես դիտել է հետախուզական վաշտի հրամանատարի տակտիկական տերմինալը, ինչպես նաև դեսանտավորման նորագույն համակարգերը:
«Սա է վերջինը, այն, ինչ մեր զորքերին հիմա տրվել է։ Դեսանտավորում է մեծ հեռավորության վրա», - պարզաբանել է Շոյգուն։
Նախագահին ցույց են տվել նաև դեսանտային խմբերի համար ստեղծված հատուկ տրանսպորտային միջոց ԼՍՏՍ-1943-ը, որը նախատեսված է ինչպես ռազմաօդային ուժերի, այնպես էլ ծովային հետևակի համար։