ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ կոալիցիոն ուժերի կիրառում է մշակում. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արձանագրել է, որ Ռուսաստանի արևմտյան և արևելյան սահմաններին լարվածությունն աճում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն զորավարժությունների ժամանակ մշակում է Ռուսաստանի դեմ կոալիցիոն խմբավորումների կիրառումը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում, որին մասնակցել է Վլադիմիր Պուտինը։
Շոյգուն նշել է, որ աշխարհում ռազմաքաղաքական իրադրության սրումը շարունակվում է: Մասնավորապես, նախարարի խոսքով, աճում է լարվածությունը Ռուսաստանի արևմտյան և արևելյան սահմաններին։ Միացյալ Նահանգները մեծացնում է ռազմական ներկայությունը ռուսական սահմանների մոտ։
«ՆԱՏՕ-ն հատուկ ուշադրություն է դարձնում զորքերը դաշինքի արևելյան թև տեղափոխելու հարցերին, այդ թվում՝ ԱՄՆ-ի մայրցամաքային մասից։ Զորավարժությունների ընթացքում մշակվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն խմբավորումների կիրառման տարբեր տարբերակներ ոչ բլոկային պետությունների՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներգրավմամբ»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Ժամանակակից սպառազինության մասնաբաժինը ռուսական բանակում գերազանցում է 70%–ը. Շոյգու
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայում ձևավորել է «բազմոլորտ» բրիգադ։
«Գերմանիայի տարածքում ԱՄՆ զորքերի խմբավորման մեջ վերստեղծվել է ռազմական գործողությունների թատերաբեմում կրակային խոցման հրամանատարությունը։ Մինչև 1991 թվականը այն պատասխանատու էր միջին հեռահարության հրթիռների կիրառման համար։ Ստեղծվել է «բազմոլորտ» բրիգադ, որի սպառազինության մեջ նախատեսվում է ունենալ հարվածային հրթիռային զենքի տարբեր համակարգեր»,-նշել է Շոյգուն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Լեհաստանում ենթակառուցվածք է ստեղծվում ԱՄՆ-ի զրահատանկային բրիգադի տեղակայման համար, ավարտվում է «Aegis Ashore» հակահրթիռային համալիրի ստեղծումը: Ռումինիայում նմանատիպ օբյեկտում ՀՀՊ-ն արդեն մարտական հերթապահություն է իրականացնում։ Շարունակվում է ամերիկյան գլոբալ ՀՀՊ համակարգի Խաղաղօվկիանոսյան հատվածի տեղակայումը։
Ռուսաստանի վերջնագիրը Արևմուտքին. ինչ կլինի, եթե Արևմուտքը չընդունի այն
«Հյուսիսային Ատլանտիկայում և Արկտիկայում օվկիանոսային հաղորդակցությունների վերահսկման և գործողությունների իրականացման համար Նորֆոլքում ստեղծվել է ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի միացյալ հրամանատարությունը»,-նշել է նա:
Հոկտեմբերի վերջին Շոյգուն ասել էր, որ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական և մարտավարական ավիացիայի թռիչքների թիվը 2020թ․-ի համեմատ այս տարի աճել է 30 տոկոսով: Ավելի ուշ նա նաև արձանագրել էր, որ ռուս զինվորականները ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի ակտիվության զգալի աճ են արձանագրում Ռուսաստանի պետական սահմանի անմիջական հարևանությամբ:
Պեսկովը խոսել է Ռուսաստանի դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին
Կիսելյովը հորդորել է զգուշանալ կարիբյան ճգնաժամի կրկնությունից և հաշվի առնել ՌԴ շահերը