Մահացել է Ռիմա Դեմիրճյանը` Կարեն Դեմիրճյանի կինը

Ռիմա Դեմիրճյան. Արխիվային լուսանկար
Օրեր առաջ Ռիմա Դեմիրճյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Ռիմա Դեմիրճյանը` ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԲԿ–ից։
Ռիմա Դեմիրճյանը 88 տարեկան էր։
Օրեր առաջ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։
Վերջին տարիներին նա «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն էր։ Դրանից առաջ Ռիմա Դեմիրճյանը երկար տարիներ դասախոսել է պոլիտեխնիկական համալսարանում։
Ջերմ զրույց և Դեմիրճյանի մասին գիրք. նախագահը հյուրընկալել է Դեմիրճյանի այրուն
Կարեն և Ռիմա Դեմիրճյաններն ունեն 2 որդի` Ստեփան Դեմիրճյանը և Սամվել Դեմիրճյանը։