Լաստանավ` Լարսի փոխարեն. կառավարությունն առաջարկում է հեշտացնել բեռնափոխադրողների կյանքը

Լաստանավ. արխիվային լուսանկար
Լարսի անցակետի փակ լինելը բացասական մեծ ազդեցություն է թողնում ՀՀ տնտեսության և մասնավորապես արտահանման ցուցանիշների վրա` բեռնափոխադրողներին զրկելով օրական 250 հազար ԱՄՆ դոլարի արտահանման հնարավորությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` ՀՀ կառավարությանն առաջարկելով փոխհատուցել լաստանավային փոխադրումների ծառայությունների արժեքը։
Կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում։
«Վերին Լարսը» դարձյալ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կա ձնահոսքի վտանգ
Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղին` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, անբարենպաստ եղանակային պայմաններում պարբերաբար փակվում է։ Դրա հետևանքվ դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները լուրջ խնդրի առաջ են կանգնում, ավտոմեքենաներն էլ օրերով մնում են Լարսի ճանապարհին` հերթերի մեջ։
Հաշվի առնելով, որ ցամաքային ուղու միակ այլընտրանք լաստանավային փոխադրումն անհամեմատ թանկ է բեռնափոխադրողների համար և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, նախարարությունն առաջարկում է փոխհատուցել նշված ծախսերը՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։
Նախագծով նախատեսվում է փոխհատուցել լաստանավով տեղափոխման ծախսերն ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։
Լաստանավով կգան, երկաթուղով կգան... Իսկ Հայաստան ե՞րբ կհասնեն բեռները
Նախագիծը հիմնված է լաստանավով ամսական 8 չվերթ իրականացնելու հաշվարկով` յուրաքանչյուրը` 50 մեքենայի համար։ Ընդ որում, 1 մեքենայի տեղափոխման արժեքը միջինացված գնահատվել է 25 հազ․ դոլար, հետևաբար՝ լաստանավով բեռնափոխադրման ծավալը 1 ամսում կկազմի 10 մլն դոլար։
Ըստ գնահատականների` այս տարբերակը 2,7 մլն դոլարով կավելացնի նաև հարկային մուտքերը։
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
էկոնոմիկայի նախարարության` նախագծին կից ներկայացրած հաշվարկների համաձայն` լաստնավային փոխադրումը մեկ բեռնատար մեքենայի համար մեկ ուղղությամբ կկազմի 1000-1200 ԱՄՆ դոլար, երկաթուղով ծախսը կկազմի 1200-1500 ԱՄՆ դոլար։ Ընդ որում, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 20-50% զեղչերի կիրառման հնարավորության վերաբերյալ։
Նշենք, որ Վերին Լարսով երկու ուղղություններով օրական երթևեկում է 650 բեռնատար և 1700 մարդատար մեքենա՝ երկու ուղղություններով։
Այդ թիվն ամռան ամիսներին ավելի է աճում ՝ հանգեցնելով կուտակումների։
Հայաստանը բանակցություններ է վարում երկու լաստանավ գնելու ուղղությամբ. Մելքումյան
Պաշտոնական տվյալներով` օրական 10-15 հայկական բեռնատար է անցնում Լարսով, որոնցից յուրաքանչյուրի բեռը միջինը 25 հազար ԱՄՆ դոլար է գնահատվում։
Լարսի անցակետի փակ լինելը մեծ բացասական ազդեցություն է թողնում ՀՀ տնտեսության և մասնավորապես արտահանման ցուցանիշների վրա` բեռնափոխադրողներին զրկելով օրական 250 հազար ԱՄՆ դոլարի ապրանք արտահանելու հնարավորությունից։
Հիշեցնենք` արդեն մի քանի 2 օր է` ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: