Կցրտի, քամի ու ձյուն կլինի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իրանի Սուրբ Հովհաննես եկեղեցու նկարը հաղթել է «Wiki Loves Monuments-2020» մրցույթում

Քամին` հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 21-22-ը սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ն աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում դեկտեմբերի 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից` ձյան տեսքով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 21–ի գիշերը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +3....+5 աստիճան։
Ինչպես Մալենայի հաղթանակին արձագանքեցին հայտնի հայերը և ոչ միայն. գրառումներ և տեսանյութեր