Հայտնի են 2021թ-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները. ովքե՞ր են նրանք

Մեդալ. Արխիվային լուսանկար
2021 թվականի մարզական տարվա ընթացքում Հայաստանը ներկայացնող մարզիկները տարբեր մարզաձևերում և տարբեր տարիքային խմբերում միասին վերցրած նվաճել են տարբեր հարգի 199 մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը։ Հայտնի է, թե ովքեր են համարվում անցնող տարվա լավագույն մարզիկները ոչ թիմային մարզաձևերում։
Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներից երեքը ներկայացնում են ծանրամարտը, հունահռոմեական ոճի ըմբշամարտը, երկուսը` բռնցքամարտը, մեկական ներկայացուցիչ էլ կա շախմատից, ազատ ոճի ըմբշամարտից և սպորտային մարմնամարզությունից։
Այսպիսով` 2021 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկներն են`
Սիմոն Մարտիրոսյան – ծանրամարտ
Սիմոն Մարտիրոսյանը. Արխիվային լուսանկար
Գոռ Մինասյան – ծանրամարտ
Գոռ Մինասյանը. Արխիվային լուսանկար
Վարազդատ Լալայան – ծանրամարտ
Վարազդատ Լալայանը. Արխիվային լուսանկար
Արթուր Ալեքսանյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Արթուր Ալեքսանյանը. Արխիվային լուսանկար
Մալխաս Ամոյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Մալխաս Ամոյանը. Արխիվային լուսանկար
Հովհաննես Բաչկով – բռնցքամարտ
Հովհաննես Բաչկով. Արխիվային լուսանկար
Դավիթ Չալոյան – բռնցքամարտ
Դավիթ Չալոյանը. Արխիվային լուսանկար
Էլինա Դանիելյան –շախմատ
Էլինա Դանիելյանը. Արխիվային լուսանկար
Արսեն Հարությունյան – ազատ ոճի ըմբշամարտ
Արսեն Հարությունյանը. Արխիվային լուսանկար
Արթուր Դավթյան – սպորտային մարմնամարզություն
Արթուր Դավթյանը. Արխիվային լուսանկար
2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում էլ SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների և աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը։
ՀՖՖ նախագահը գնահատեց իր ղեկավարած կառույցի աշխատանքը. թերացումներ չկա՞ն
Նշենք, որ լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվելու համար ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից հրապարակվել էր 22 մարզիկներից բաղկացած ցուցակ։ Տասնյակի թեկնածու մարզիկները ներկայացնում էին յոթ մարզաձև։ Թիմային մարզաձևերի ներկայացուցիչներ ցուցակում չկային։ Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը վերոհիշյալ ցանկից կատարել են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները: