«Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով»,– նշել է Սուրենյանը։
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը և երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում` դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը, ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Սուրենյանի հետևորդներն, ինչպես միշտ, բուռն են արձագանքել հիդրոօդերևութաբանի գրառմանը։
««Էս ինչ զուլում բերիր, Սուրենյան ջան», «Գլխներիս սև «ուբոռկա» եկավ», «Բա ձմեռ ա, օրենքի տառին համապատասխան ներխուժում են», «Սաղ հեչ, Երևանը մտնում ա մեջը, թե ստեղ մենակ անձրև ենք տեսնելու», «Սիրուն ձյան ենք սպասում»», –գրել ենք նրանք։
Հետևորդներից մեկն էլ Վանաձորից լուսանկար է հրապարակել ու գրել, որ իրենց մոտ ձնծաղիկ է աճում։
Օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ՝ դեկտեմբերի 21-26-ը հանրապետության ամբողջ տարածքում գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։
Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ–ը տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, իսկ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի) տեղում է ձյուն։