Ավելի քան 3 հազար ավտոմեքենա սպասում է, որ Լարսի ճանապարհը բացվի

«Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհներին տիրող իրավիճակը շարունակում է անփոփոխ մնալ վատ եղանակի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Ավելի քան երեք հազար տրանսպորտային միջոցներ, որոնց թվում են նաև հայկական բեռնատարները, արգելափակվել են դեպի «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։
«Արդեն երկու օր է, ինչ դեպի «Վերին Լարս» անցակետը վատ եղանակի պատճառով տանող ճանապարհը փակ է բեռնատարների և թեթև մարդատար մեքենաների համար։ Ռուսական և վրացական կողմերից 1,5 հազար բեռնատար է կուտակվել։ Դրանցից մոտ 20% -ը հայկական բեռնատարներն են», - ասաց Թանանյանը։
Լաստանավ` Լարսի փոխարեն. կառավարությունն առաջարկում է հեշտացնել բեռնափոխադրողների կյանքը
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի օրերին իրավիճակն անփոփոխ կմնա։ Թանանյանը նշեց, որ ճանապարհի բացմանը սպասողների թվում կան նաև քաղաքացիական անձինք, որոնք, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի տարբեր քաղաքներից հայրենիք են վերադառնում:
Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ ամեն օր ևս մի քանի հարյուր տրանսպորտային միջոցներ են կուտակվում։