Արագածոտնում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 60 ավտոմեքենա

Ճանապարհներ. Արխիվային լուսանկար
«Տառերի պուրակ» կոչվող տարածքում արգելափակված ավտոմեքենաների մեջ մոտ 150 ուղևոր է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում փրկարարներն այսօր արգելափակումից դուրս են բերել մոտ 60 ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 19։44-ին։ Հայտնել են, որ Արտաշավան գյուղում՝ «Տառերի պուրակ» կոչվող տարածքի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 20:01-ից 21։05-ը փրկարարները նշված հատվածում արգելափակումից դուրս են բերել մոտ 60 ավտոմեքենա, որոնց մեջ մոտ 150 ուղևոր է եղել։
«Էս ինչ զուլում բերեցիր». Սուրենյանի գրառումը «փոթորիկ» է առաջացրել համացանցում
Նշենք, որ ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ հայաստանյան մարզերի մեծ մասում ձյուն է տեղում։ Կան դժվարանցանելի և մերկասառույցով պատված ճանապարհներ։