ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի. Պուտին

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում լարվածության աճի համար մեղադրել է Միացյալ Նահանգներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։

«Այն, ինչ նրանք հիմա անում են Ուկրաինայի տարածքում, փորձում կամ ծրագրում են անել, մեր ազգային սահմանից հազար կիլոմետր այն կողմ չէ, դա մեր տան շեմին է։ Նրանք պետք է հասկանան, որ մենք պարզապես նահանջելու տեղ չունենք», – ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը Եվրոպայում լարվածության աճի համար մեղադրել է ԱՄՆ-ին և ավելացրել` հիմա մենք ստիպված ենք ինչ-որ բան լուծել:
Ժամանակակից սպառազինության մասնաբաժինը ռուսական բանակում գերազանցում է 70%–ը. Շոյգու
Պուտինը զգուշացրել է` արևմտյան գործընկերներն ակնհայտ ագրեսիվ գիծը շարունակելու դեպքում ռազմատեխնիկական միջոցների համարժեք պատասխան կստանան, նրանց ոչ բարեկամական քայլերն էլ՝ կոշտ արձագանք:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ պայմանագրերի նախագծերը։ Փաստաթղթերը բացառում են դաշինքի հետագա ընդլայնումը դեպի արևելք և նախկին ԽՍՀՄ երկրների անդամակցությունը ՆԱՏՕ–ին։
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ կոալիցիոն ուժերի կիրառում է մշակում. Շոյգու