Աշտարակում 20-ամյա երիտասարդը դանակահարել է քրոջը

Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում մի կնոջ են դանակահարել։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է դեկտեմբերի 20-ին, ժամը 19։37-ին։
Ահազանգը ստացվել է Արագածոտնի մարզի՝ 1997թ. ծնված բնակչուհուց, ով հայտնել է, որ եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
«Օպերատիվ–քննչական խմբի ծառայողները դեպքի վայրում պարզել են տուժածի ինքնությունը, ինչպես նաև այն, որ նրան դանակահարել է 20-ամյա եղբայրը»,– նշում են ոստիկանությունից։
Դանակահարություն երևանյան ռեստորաններից մեկում. 24-ամյա երիտասարդը հիվանդանոցում է
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ երիտասարդը Աշտարակի Երևանյան փողոցում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։
Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։