Այսօրվանից ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության՝ նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին հանցագործությունների ու հասարակական կարգի խախտումների կանխման և բացահայտման նպատակով։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացվի առևտրի կենտրոններում, շուկաներում, տոնավաճառներում ու դրանց հարակից տարածքներում՝ արագ արձագանքելով ցանկացած ահազանգի։
Բացի այդ, ոստիկանության ծառայողները կիրականացնեն նաև բացատրական աշխատանք՝ հրավառության նյութերի օգտագործման հետևանքով հնարավոր դժբախտ պատահարները, ինչպես նաև արգելված ժամերին դրանց օգտագործման դեպքերը կանխելու համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ճանապարհային երթևեկության կաննոնների պահպանմանը։ Այս համատեքստում պարեկները՝ մայրաքաղաքում, ճանապարհային ոստիկանները՝ մարզերում, իրականացնելու են 24-ժամյա հսկողություն։
Ուժեղացված ռեժիմով ծառայությունը տևելու է ս.թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ–ի հունվարի 7-ը։