Սխալվել ենք բոլորս. ՀՖՖ նախագահն ամփոփել է հավաքականի խաղերի արդյունքները

Արմեն Մելիքբեկյան
Արմեն Մելիքբեկյանի խոսքով ՝ տոներից հետո հավաքականի խաղի արդյունքները կքննարկվեն թիմի մարզչական շտաբի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականը մարտունակ թիմ է:Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Ես վերջին խաղից հետո տղաներին շնորհակալություն եմ հայտնել ելույթների համար։ Սխալները չեն լինում մեկինը, սխալվել ենք բոլորս` մարզիչները, ֆուտբոլիստները, մենք: Սրանք լոկալ սխալներ են և հոգեբանական պատճառներ ունեն»,– ասաց ՀՖՖ նախագահը։
Ըստ Մելիքբեկյանի` հոկտեմբերին մենք կարող էինք ավելի շատ միավորներ բերել, ոչ թե ընդամենը մեկը։
«Օբյեկտիվ պատճառներ էլ են եղել։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում չենք ունեցել մի քանի առանցքային ֆուտբոլիստներ։ Մենք հիմա վերլուծության գործընթացում ենք։ Տոներից հետո մարզչական շտաբի հետ քննարկում կունենանք և կհասկանանք, թե ինչպես ենք առաջ շարժվում։ Ողբերգական ոչինչ չկա, այս թիմը մարտունակ թիմ է։ Մենք կարող ենք խաղալ ու այս տարի կտեսնենք, որ գոնե խաղի մարտունակության առումով մենք հաջողում ենք», - ասաց ՀՖՖ նախագահը։
Հիշեցնենք` ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերի արդյունքում Հայաստանի հավաքականը J-ի խմբում գրավեց չորրորդ տեղը։
«Վստահ եմ, որ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ». Հենրիխ Մխիթարյան