Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Ղարիբաշվիլիի հետ

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Աշխտանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը (20 դեկտեմբերի, 2021թ). Թբիլիսի
«Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
«3 + 3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայո՞ւմ. Վրաստանին սպասում են այնտեղ
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՀՀ կառավարության ղեկավարը մեկնել է Թբիլիսի, որտեղ երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան էր մեկնել նաև ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին։ Թբիլիսիսում կայացել էր նրա ու Վրաստանի կառավարության ղեկավարի` Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը։