Հայաստանն ու Վրաստանը նոր երկաթուղի ու նոր էլեկտրահաղորդման գիծ կկառուցեն

Ըստ վրացական կողմի` երկաթուղու շինարարությունը կսկսվի մոտ ապագայում, իսկ Վրաստանի եւ Հայաստանի էներգահամակարգերը կապող նախագիծը կմեծացնի երկու երկրների տարանցիկ ներուժը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 555 մլն ԱՄՆ դոլար, ինչը 8 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ցուցանիշից: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան` Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը։
Քերոբյանը Թբիլիսիում է` հայկական պատվիրակության կազմում մասնակցել է առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին։ Վրացի նախարարը նշել է, որ Հայաստանը գտնվում է Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների ցանկի 7-րդ հորիզոնականում:
Երեկոյան Թբիլիսին ու հայ–վրացական ընթրիքը. Վրաստանի կառավարությունը տեսանյութ է հրապարակել
«Մեր երկրների միջև բավական դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ են։ Բացի առևտրից, իրականացվում են նաև տրանսպորտային և էներգետիկ նախագծեր», - հայտարարել է Տուրնավան ։
Կողմերն անդրադարձել են Երևանի եւ Թբիլիսիի միջեւ նոր երկաթուղային նախագծին, ինչպես նաև վրացական «Քսանի-500» ենթակայանից մինչև «Հրազդանի ՋԷԿ» 400 կՎ հզորությամբ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
Ըստ վրացական կողմի` երկաթուղու շինարարությունը կսկսվի մոտ ապագայում, իսկ Վրաստանի եւ Հայաստանի էներգահամակարգերը կապող նախագիծը կմեծացնի երկու երկրների տարանցիկ ներուժը: