Դավոսում նախանշված Համաշխարհային տնտեսական համաժողովը չի կայանա. պատճառն «օմիկրոնն» է

Համաժողովի կազմակերպիչներն արձանագրել են, որ առերես հանդիպումների բոլոր մասնակիցների, աշխատակիցների և ընդունող համայնքի առողջությունն ու անվտանգությունը միշտ եղել են համաժողովի առաջնահերթությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. 2022թ–ի հունվարին Դավոսում նախանշված ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը որոշվել է հետաձգել 8 ամսով` կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման հետևանքով։
Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է համաժողովի պաշտոնական կայքում։
«Համաճարակի ներկայիս պայմանները չափազանց դժվարացնում են գլոբալ հանդիպումների անցկացումը։ Չնայած քննարկումների խիստ սանիտարական պայմաններին, հաշվի առնելով «օմիկրոնի» փոխանցման հնարավորությունը ու դրա վրա ուղևորությունների ազդեցությունը, հետաձգումը անհրաժեշտ է։ Առերես հանդիպումների բոլոր մասնակիցների, աշխատակիցների և ընդունող համայնքի առողջությունն ու անվտանգությունը միշտ եղել են համաժողովի առաջնահերթությունը»,– ասված է հայտարարության մեջ։
Դավոսին ՀՀ-ն չի միացել, մնացածը պնդում են՝ այն, ինչ եղավ` շատ լավ էր տարածաշրջանի համար
Դրա համաձայն, 2022 թվականի հունվարի 17-21-ը նախանշված միջոցառումը նախնական որոշմամբ հետաձգվել է մինչև 2022թ-ի օգոստոսի 17-21-ը։
Հիշեցնենք` 2020թ–ի հունվարի 21-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը մասնակցել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Մեկ տարի առաջ համաժողովն անցկացվել էր «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրի ներքո։